2019 թվականը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին է. ի՞նչ ակնկալիքներ կան

0
461
ԵՊՀ Երկանյանների անվան դահլիճում այսօր հրապարակային դասախոսությամբ հանդես եկան «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության անդամները:
Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանի և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության ՀԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպության անդամները դասախոսություն կարդացին ֆակուլտետի դասախոսների, ուսանողների համար:

Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց հյուրերին և թեմայի ընտրության կարևորությունը:

Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը՝ նշելով, որ 2019 թվականը ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին է, ներկայացրեց դրա տնտեսական և քաղաքական ասպեկտները:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ի պատմությանը՝ նա ընդգծեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է դարձել 2015 թ. հունվարի 2-ին.«Դա չափազանց ծանր տարի էր եվրասիական տնտեսական տարածքի համար՝ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամ, նավթի գների անկում, արևմտյան արգելամիջոցնեը և ռուսական ռուբլու արժեզրկում»:

Ըստ նրա՝ Եվրասիական փորձագիտական ակումբի խնդիրն է առաջ մղել եվրասիական ինտեգրման զարգացման և խորացման հնարավորությունները, դրանում Հայաստանի կառուցողական մասնակցության հարցերը:

Արամ Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի նախագահության տարում պետք է աշխատել հօգուտ ինտելեկտուալ և ստեղծագործ ներուժը եվրասիական ինտեգրման գործընթացի հաջողությանը ծառայեցնելու գործի: Տարվա ընթացքում անհրաժեշտ է վարել այնպիսի տեղեկատվական և մշակութային քաղաքականություն, որը կնպաստի անդամ երկրների միջև կապերի ամրապնդմանը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի կարծիքով, նախագահությունը հիանալի հնարավորություն է Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար:

Աշոտ Թավադյանը նշեց, որ էական տնտեսական զարգացում գրանցելու համար արտահանումը պետք է հասցվի ՀՆԱ 50%-ի:

Թավադյանի խոսքով, անհրաժեշտ է արտահանման մեջ պատրաստի արտադրանքի տեսակարար կշիռը մեծացնել, քանի որ պատրաստի արտադրանքն իր մեջ ներառում է ավելի մեծ ավելացված արժեք:

Նա նաև ներկայացրեց իր կատարած հետազոտությունների տվյալները:

«Հայաստանի տնտեսությունը 2018 թվականին`ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում» հետազոտության համաձայն՝ 2018 թ. Հայաստանի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ կազմել է 2,401 մլրդ դոլար՝ աճելով 9,8 %-ով: Արտահանումը Ռուսաստան ավելացել է 22,8 %-ով և կազմել մոտ 652 մլն դոլար:

Ծավալվեց նախագահության տարում Հայաստանի գործողությունների հետ կապված քննարկում:

 

ysu.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here