Եվրամիության կողմից պարտադրվող օրենքները` որպես քրիստոնեական արժեհամակարգի և բարոյականության նենգափոխման գործիք

0
391

ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆ

քաղաքագետ-միջազգայնագետ,

«Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար

 

 

Զեկուցում «Հայ ավանդական ընտանիքին նետված արդի մարտահրավերները և սպառնալիքները (իրողությունների գնահատում և 2017-ի արդյունքների ամփոփում)» համաժողովում:

«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնի կոնֆերենց-դահլիճ, Երևան, Հայաստան

 

Օրենքների ընդունման պատմությունը՝ 2013 թվականից ի վեր

1991թվականին, Խորհրդային Միության կազմաքանդումից հետո, նախկին խորհրդային հանրապետություններին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը, միջազգային կառույցների կողմից պարտադրվել ու շարունակում են պարտադրվել հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող օրենքներ ու նորմեր, որոնք, առաջին հայացքից, թվում է, թե ուղղված են մեր երկրում օրենսդրական դաշտի բարելավմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, սոցիալական արդարության հաստատմանը: Սակայն դա միայն առաջին հայացքից: Ռազմավարության մշակման Արևմտյան կենտրոնների կողմից բանաձևված լիբերալ այդ գաղափարախոսությունը՝ «ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն» ձևակերպմամբ, մարդկանց իրավահավասարության և ազատության կեղծ շղարշի ներքո, իրականում  ուղղված է Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանը, ավանդական ընտանիքի ոչնչացմանը:

Անդրադառնանք 2013-ից ի վեր Հայաստանին պարտադրված նման օրենքներից մի քանիսին:

2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար  հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որն առավել հայտնի է որպես գենդերի մասին օրենք: Համաձայն այդ օրենքի՝ «գենդեր կամ գենդերային հասկացությունը դա տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք է, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»:

2013թ. հունիսի 11-ին օրենքը ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից:

«Գենդերը» դա սոցիալական սեռ է՝ ի տարբերություն տղամարդու և կնոջ կենսաբանական սեռի: Սոցիալական սեռը դա այն է, ինչ զգում է մարդը, ինչին նրան սովորեցրել են: Երբ սոցիալական սեռը չի համընկնում կենսաբանականի հետ, մարդու բնությունը այլասերվում է, և այդպիսի մարդը կոչվում է այլասերված (միասեռականներ, տրանսվիստիտներ և այլն): Իզուր չէ, որ այլասերվածների պահանջը «գենդերային հավասարությունն է». այսպես կոչված «գենդերը» դա այն հիմնական միջոցն է, որով կոտրվում է հասարակության կյանքի ավանդական ապրելակերպը և ավերվում է ազգի բարոյական կոդը:

Այդ օրենքի ընդունումից հետո, Եվրամիության կողմից Հայաստանին պարտադրվեցին նաև այլ օրենքներ, որոնք պետք է ամրագրեին միասեռականների իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ միասեռականների ամուսնությունների օրինականացումը, նրանց կողմից երեխաների որդեգրման իրավունքը, այսպես կոչված հոմոֆոբիայի դեմ օրենքների ընդունումը, միասեռականության քարոզչությունը, կանանց քահանայության ներդրումը և այլն:

Այդպիսի օրենքների թվին է պատկանում «Խտրականության դեմ» օրենքը, որն ամրագրում է այսպես կոչված «հատուկ հատկանիշներով» անձանց իրավունքները: Այդ օրենքի ընդունմամբ ԼԳԲՏ անձինք կստանան լայն իրավունքներ և հնարավորություններ միասեռականության և այլասերված կենսակերպի քարոզչության, ուսումնական հաստատություններում դասավանդման համար և այլն: Սույն օրենքի նախագծում «հատուկ հատկանիշներով» հասկացությունը ձևակերպվել է որպես անձի և/կամ անձանց խմբի  ենթադրվող կամ իրական հատկանիշներ՝ կախված սեռից, ռասայից, գենդերից կամ այլ սոցիալական հատկանիշներից:

Միասեռականների իրավունքների ամրագրումից հետո այլասերումների քարոզչությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները իրավական դաշտի միջոցով հնարավորություն կստանան ներխուժել ընտանիք, ամուսինների միջև ստեղծել բաժանարար գծեր, խորացնել հակասությունները նրանց միջև, հակասությունների դաշտ ստեղծել ծնողների և զավակների միջև՝ ընտանիքի կազմաքանդման և երեխաների օտարման նպատակով:

2013 թվականին, այսպես կոչված գենդերի մասին օրենքի ընդունումից հետո, 6 հասարակական կազմակերպություններ ՀՀ Ազգային ժողով առաջարկ ներկայացրին «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ընդունման մասին, որն այնուհետև դարձավ քննարկման առարկա մասնագիտական շրջանակների համար, մասնավորապես, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ Արդարադատության նախարարություններում: Արդյունքում, նախագիծը մերժվեց՝ դրա անհրաժեշտության բացակայության հիմնավորումով: Այդ ժամանակ հնչեց առաջարկ առ այն, որ եթե կա ընտանիքներում բռնություն կանխարգելման խնդիր, ապա անհրաժեշտ է կատարել փոփոխություններ նաև այլ իրավական ակտերում:

Ի դեպ, օրենքի նախագիծը պարունակում էր շատ վտանգավոր ձևակերպում, որով բանաձևվում էր ընտանիքի մի նոր մոդել: Դա «զուգընկեր» հասկացության ձևակերպումն էր՝ որպես միմյանց հետ սեռական հարաբերություններ ունեցող անձինք և որոնք համարվում էին ընտանիքի անդամներ: Ձևակերպման մեջ չէր նշվում տվյալ անձանց սեռը, այսինքն՝ դա վերաբերվում էր նաև միասեռական զույգերին, որոնք կհամարվեին ընտանիքի անդամներ:

Հաջորդ փաստաթուղթը, որը Հայաստանը պետք է ստորագրեր և վավերացներ, դա Եվրոպայի խորհրդի այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիան էր՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին»:

Համաձայն 2015 թվականին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված պայմանագրի՝ Հայաստանը պարտավորվել էր ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան: 2018 թվականի հունվարի 18-ին այդ կոնվենցիան ստորագրեց Հայաստանի կառավարության կողմից:

Սա առաջին միջազգային պայամանգիրն է, որը պարունակում է գենդերային ինքնության ձևակերպումը: Դա նշանակում է, որ այսուհետ ընդունվում է, որ կանայք և տղամարդիկ ոչ միայն հանդիսանում են կնոջ և տղամարդու սեռի կենսաբանական նմուշներ, այլ որ գոյություն ունի նաև գենդերային պատկանելիության սոցիալապես կառուցված կատեգորիա, որը որոշում է կանանց և տղամարդկանց բնորոշ դերերը և վարքը:

Ընդ որում, Կոնվենցիայում առկա հիմնական հասկացությունները, նպատակները, դասակարգումը, կենցաղային բռնության տեսակները դարձան հիմք «Ընտանիքում բռնության մասին» օրենքի նախագծի համար: Այդ Կոնվենցիան պարունակում է «զուգընկերոջ» ձևակերպումը: Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի ընտանիքում բռնությունների դեմ պայքարը միասեռականների՝ որպես ընտանիքի անդամների, իրավունքների ամրագրման հետ: Այն կապ ունի առաջին հերթին այնքանով, որ այդ օրենքի նախագծի մշակմամբ ու ընդունմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունները աշխատում են միասեռականների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այդպիսի կազմակերպություններից են Pink Armenia ՀԿ-ն, որը օրենքի նախագիծը մշակող 6 հասարակական կացմակերպություններից մեկն է: Այսինքն, իրականում այդ օրենքի ստեղծման նպատակը բնավ ընտանիքում բռնությունների դեմ պայքարը կամ դրանց կանխարգելումը չէր, և ոչ էլ ընտանիքում առաջացած խնդիրների լուծումը, կամ էլ համերաշխության մթնոլորտի հաստատումը:

 

Ո՞վ էր շահագրգիռ վերոնշյալ օրենքի ընդունման համար

Օրենքում նշվում է, որ այն ուղղված է ընտանիքում բռնության կանխարգելմանը: Սակայն, իրականում, այդ օրենքում չկա այն մեխանիզմը, որն իրականում ուղղված կլինի ընտանիքում բռնության կանխարգելմանը: Այդ դեպքում ո՞րն է օրենքի իրական նպատակը: Իրական նպատակը հետևյալն է. այդ օրենքը հնարավորություն է ստեղծում որոշակի շրջանակների, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համար միջամտել ընտանիքի ներքին գործերին: Դրանց շարքում են նաև են  «Բաց հասարակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի կողմից դրամաշնորհներով ֆինանսավորվող մի շարք ՀԿ-ներ, որոնք զբաղվում են Հայաստանում այլասերումների տարածմամբ և քարոզչությամբ: Այսպիսով, այլասերում քարոզող կազմակերպություններն են, իբր, ամենաշահագրգիռները մեր ընտանիքներում բռնության կրճատման հարցում:

Ազգային ժողովում վերոնշյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, օրենքի ընդդիմախոսներից մեկը հարց ուղղեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին՝ ասելով, որ փոխնախարարը պարբերաբար նշում է, թե այդ օրենքը ընդունված է աշխարհի 120 երկրների կողմից: «Կարո՞ղ է արդյոք փոխնախարարը նշել երկրներ, որտեղ այդ օրենքների ընդունումից հետո նվազել է ընտանիքներում բռնությունների և ընտանիքներից երեխաների օտարման ցուցանիշները»: Պատասխանն ապշեցուցիչ էր. «Դա էական չէ»: Մեր համոզմամբ, եթե փոխնախարարը չի կարողանում նշել գեթ մեկ երկրի անուն՝ դրական արդյունքով, ապա, այդ օրենքի ընդունման գլխավոր նպատակը, վստահաբար, բնավ ընտանիքում բռնության կանխարգելումը չէ:

 

Որտեղի՞ց է սկիզբ առնում նմանատիպ օրենքների ստեղծման պատմությունը

Մեր հետազոտությունների համաձայն՝ տվյալ օրենքի ստեղծման ակունքները հասնում են մինչև 1970-ական թվականներ, Մեծ Բրիտանիա, որտեղ մանկապիղծների մի խումբ, նպատակադրվելով երեխաներին խլել ընտանիքներից՝ իրենց անասնական զազրելի սեռական պահանջները բավարարելու նպատակով, բնականաբար, հանդիպում են երեխաների ծնողների դիմադրությանը: Եվ որպեսզի ունենան ընտանիքներ անարգել մուտք գործելու հնարավորություն, նրանք տեղեկատվական դաշտում սկսում են արծարծել այն գաղափարը, թե իբր ընտանիքներում ծնողները խախտում են երեխաների իրավունքները: Քանի որ այդ մանկապիղծները տիրապետում էին ֆինանսական մեծ ռեսուրսների, նրանց հաջողվում է մի քանի տասնյակ տարիների ընթացքում հասնել նրան, որպեսզի ՄԱԿ-ում և Եվրոպական կառույցներում ընդունվեն իրավական ակտեր և օրենքներ, որոնք իբր ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Հետաքրքիրն այն է, որ այս օրենքները հիմնված են արևմտյան ուղեղային կենտրոնների կողմից մշակված և «ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն» անվանումը ստացած գաղափարախոսական մշակումների վրա:

Այդ գաղափարախոսությամբ թիրախավորվել է, նշանառության տակ է վերցվել ընտանիքը՝ որպես Արևմուտքի համաշխարհային գերիշխանության դեմ ամենաուժեղ և ամենակենսունակ դիմադրող օղակ:

Եվ որպեսզի մարդը դառնա կառավարելի, նա պետք է զրկվի իր հոգևոր և ազգային արժեհամակարգից, վերածվի մի էակի, որի կյանքի իմաստն ու նպատակը զուտ իր նյութական, փառասիրական, սեռական /այդ թվում նաև պիղծ ու անբարո/ կրքերին, հագուրդ տալն է: Մարդը, փաստացիորեն, պետք է վերածվի միայն կենդանական բնազդներով առաջնորդվող էակի՝ պարզապես մարդկային արտաքինով, որին կարելի է անվերապահորեն կառավարել:

Եվ այս այլասերումները արդեն բացահայտ կերպով քարոզվում են արևմտյան, իսկ հիմա նաև հայաստանյան մի շարք զանգվածային լրատվամիջոցներով՝ ստանալով ֆինանսավորում տարբեր հիմնադրամներից:

Մարդու իրավունքների պաշտպանությունը Արևմուտքը գերակա է դարձրել իրավունքի բոլոր այլ տեսակների նկատմամբ: Մարդկանց իրավահավասարության ու ազատության քողի ներքո նրանց կողմից աղճատվել է ընտանիքի իրական ընկալումը: Մարդկային այլասերումները՝ միասեռականությունը, մանկապղծությունը, արյունապղծությունը և այլ այլասերումներ իրավական ձևակերպումներից հետո օրինականացվել են մարդու իրավունքների և ազատությունների անվան ներքո, իսկ  պարկեշտությունը, բարեպաշտությունը, ավանդական ընտանիքը որակվել են որպես հետամնաց կարծրատիպեր, որոնցից առաջադեմ Արևմուտքը պարտադրում է ձերբազատվել:

Ընտանիքներ ներխուժելու համար արևմտյան ուղեղային կենտրոնները մշակել են տեղեկատվական-մանիպուլյատիվ գործիքներ, որոնք օգտագործվում են ընտանիքում ավանդական միջանձնային կապերի, իրավունքների և պարտականությունների ավանդական ընկալման ոչնչացման, այլասերումների՝ որպես բնական մարդկային նորմերի, ընդունման և արմատավորման համար: Այդ գործիքների օգնությամբ  միասեռական զույգերին տրված իրավունքները ամրագրվում են միջազգային պայմանագրերում, իսկ այդ պայմանագրերը պարտադրվում են այն երկրներին, որոնք գտնվում են Արևմուտքի գերիշխանության ներքո, որից հետո այդ երկրների օրենսդիր մարմիններին ևս պարտադրում են ընդունել այդ օրենքները:

Առ այսօր, Արևմուտքի ջանքերը Հայաստանում ավանդական ընտանեկան ընկալումների ու քրիստոնեական բարոյականության նենգափոխման, այլասերումների օրինականացման, դրանց՝ որպես նորմ, ամրագրման գործում որոշակի չափով չեզոքացվել են առկա դիմադրության շնորհիվ: Դիմադրության բացակայությունը այլասերվածներին հնարավորություն կտա իրականացնել այն ավերը, որի ականատեսն ենք Եվրոպայի համարյա բոլոր քրիստոնեական երկրներում, որտեղ այլասերումները դարձել են կենսակերպ, որտեղ ծնելիությունը կտրուկ անկում է ապրել, որտեղ միասեռականները ներդրվել են պետական կառավարման կառույցներում և, ունենալով համաշխարհային ուժային կենտրոնների աջակցությունը, օրինականացնում են այլասերումների նոր տեսակներ՝ դրանք պարտադրելով նաև այլ ժողովուրդների:

Արևմուտքի կողմից այսօր մեծ ջանքեր են գործադրվում այդ օրենքները ուղղափառ քրիստոնեական Հայաստանում ներդրնելու համար՝ ավանդական քրիստոնեական արժեհամակարգը ոչնչացնելու նպատակով:

Հոգևոր ընտանեական արժեհամակարգի պաշտպանության նպատակով, ազգային ինքնության, քրիստոնեական արժեհամակարգի, բարոյականության, պետականության դեմ սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ ենք համարում ստեղծել և ամրացնել դիմադրության նոր օջախներ, միավորել արդեն գործող մարդկանց և կազմակերպությունների ներուժը:

Ամփոփելով խոսքս՝ կրկին անգամ հաստատում ենք, որ ապագայում ևս շարունակելու ենք մեր պայքարը հանուն քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ԱՍՏԾՈ՝ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ:

Եվ մենք հավատում ենք, որ հանուն ճշմարտության և արդարության այս պայքարում ԱՍՏԾՈ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here