Արցախյան պատերազմում հաղթեցինք շնորհիվ մեր մտավոր ներուժի, մինչդեռ այսօր զիջում ենք Ադրբեջանին. Գագիկ Հարությունյան

0
449

<<Արցախյան հարցում անգլիացի փորձագետ Թոմաս դե Վալն ասել է, թե հայերը հաղթեցին արցախյան պատերազմում շնորհիվ իրենց տեխնոլոգիաների, նա նկատի ուներ հայկական հավաքական միտքը>>,— այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց <<Նորավանք>> գիտակրթական հիմադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Քաղաքագետը, սակայն այսօր խիստ մտահոգ է, քանի որ վերջին 30 տարում մենք էապես նվազեցրել ենք մեր տեխնոլոգիական ներուժը, այսօր 10 անգամ ավելի քիչ գիտաշխատողներ, ինժեներներ ունենք, քան ունեցել ենք Հայաստանի երկրորդ Հանրապետության ժամանակ:

<< Կան փաստեր, որոնք ինձ խիստ անհանգստացնում են: Ադրեբեջանը մտավոր մարդկային կապիտալով շատ ավելի առաջ է Հայաստանից, մինչդեռ նախկինում հակառակ պատկերն էր: Այսօր ադրեբեջանական համալսարաններն ավելի բարձր վարկանիշ ունեն, , քան հայկականները>>,-ասաց Հարությունյանը:

Փորձագետը համոզված է. <<Եթե մենք սկսենք այդ կարևոր ոլորտներում, ինչպիսին են մտավորն ու հոգևորը, անընդհատ զիջել, հետընթաց ապրել, ապա դա մեզ համար շատ վատ կլինի>>:

Ապա հիշեցրեց, որ արցախյան պատերազմին Լեոնիդ Ազգալդյանի նման գիտնական տղաներն էին մասնակցում, ու շնորհիվ նրանց գիտական ներուժի մենք հաղթանակ տարանք:

 

Haydzayn.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here