Առաջիկա ընտրություններում հակառուսական կարգախոսներն անթույլատրելի են. փորձագետ

0
470

Ոչ մի կասկած չկա, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքական ուժերի կողմից կակտիվանան հակառուսական կարգախոսները եւ տրամադրությունները: Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Արամ Սաֆարյանի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել այն կուրսը, որին Հայաստանը հետեւում է 25 տարուց ավելի, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ լարվածություն չստեղծել, որոնք մեզ համար կարեւոր նշանակություն ունեն:

«Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը մշտապես տարբերվել է նրանով, որ ունեցել է բազմավեկտոր ուղղվածություն, եւ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը վերածվի Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայության ասպարեզի»,- նշեց նա:

Արամ Սաֆարյանը հավելեց, որ չհրաժարվելով արտաքին քաղաքականության բազմավեկտոր կուրսից՝ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հատուկ մակարդակը՝ հաշվի առնելով շատ գործոններ:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները օբյեկտիվ պատճառներով Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեն: Քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն Ռուսաստանի հետ սերտ համագործակցության փաստը ռազմա-քաղաքական, ռազմա-տեխնիկական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում» շեշտեց նա:

Արամ Սաֆարյանը նշեց, որ նոր իշխանությունները պետք է պահպանեն եւ զարգացնեն հարաբերությունների այն մակարդակը, որը գոյություն ունի ոչ միայն միջպետական մակարդակում, այլեւ քաղաքական եւ տնտեսական վերնախավերի, գիտական եւ հումանիտար շրջանակների միջեւ:

«Անհրաժեշտ է հաշվի առնել միջպետական, բազմակողմ հարաբերությունների (ՀԱՊԿ, ԵՏՄ) սերտ կապը, ինչպես նաեւ ռազմա-տեխնիկական համագործակցության մակարդակում (Գյումրիում ռազմաբազան, արտոնյալ գներով ռուսական զենքի գնումը)»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

 

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here