Տեղի ունեցավ Երեւան-Մոսկվա hեռուստակամուրջ՝ «Նախընտրական մարաթոնը Հայաստանում եւ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդիական հարցեր» թեմայով: Երեւանյան հարթակից ելույթներով հանդես եկան «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ , Մոսկովյան հարթակում՝ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ եւ ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԸ:
Անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Գ. Հարությունյանն անկեղծացավ. «Ես կցանկանայի տեսնել ոչ այնքան նախընտրական ծրագրեր, որոնք սովորաբար ներկայացվում են ընտրություններին տարբեր կուսակցությունների ու քաղաքական խմբերի կողմից, այլ նախագծեր, որոնք ունեն սկիզբ եւ վերջ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Գ. Հարությունյանի տեսակետն առավել մանրամասն դիտե՛ք ստորեւ.