Եվրասիական ինտեգրման խորացման հեռանկարը որպես քաղաքական առաջնահերթություն

0
485

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

 Ազգ» շաբաթաթերթ, 19 հունիսի 2020թ.)

Կորոնավիրուսի համավարակը գլոբալ տնտեսական օրգանիզմը մղեց դեպի խոր ճգնաժամ: Նվազագույնը առաջիկա տարում աշխարհի մեծ և փոքր տնտեսությունները պայքարելու են հանուն տնտեսական անկումից և րեցեսիայից դուրս պրծնելու: Այդ ճգնաժամը մեկ անգամ ևս ապացուցեց, որ գլոբալ աշխարհն այլևս չի կարող համարվել արդյունավետ և պետք է իր տեղը զիջի ռեգիոնալացման գործընթացներին: Տնտեսական տարածաշրջանային հին ու նոր կառույցները ավելի դինակիկ և ավելի արդյունավետ կզբաղվեն տնտեսությունների վերականգնման փնտրտուքով և դրանց հետագա զարգացմամբ: Այդ իսկ պատճառով, ԵԱՏՄ երկրների փորձագիտական միջավայրում վերջին շրջանում աշխուժացել է մտքերի փոխանակությունն ու հետազոտությունները այն հարցի վերաբերյալ, թե ինչպե՞ս է ծավալվելու ապագայում Եվրասիական ինտեգրումը:

Երբ ինտերնացիոնալիստների սերունդը հեռանում է

Դաշնակից երկրների հարգված քաղաքագետները և հետազոտողները ուշադրություն են հրավիրում այն բանին, որ 2025թ., երբ ԵԱՏՄ-ում կհաղթեն ընդհանուր էներգետիկ տարածքը և ընդհանուր ֆինանսական տարածքը, կհասունանա հարց, թե ի՞նչ ճանապարհով է դրանից հետո ընթանալու Եվրասիական տնտեսական միությունը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այժմ, երբ պայքար է գնում ազգային տնտեսությունների գոյատևման համար, այս թեման ամենաարդիականը չէ: Սակայն ավելի մոտ գալով խնդրին, պարզ է դառնում, որ մեր երկրների քաջատեղյակ փորձագետները, պայծառ ուղեղները հարց են բարձրացնում ինտեգրացիոն գործընթացների խորացման անխուսափելիության մասին որպես արդիականության սպառնալիքներին ու մարտահրավերներին ընդհանուր, կոնսոլիդացված դիմակայման միակ միջոցի:

2025թ. մեր հասարակություններում բնակչության մեծամասնությունը կկազմի անկախության սերունդը: Խորհրդային մարդկանց այժմյան մեծամասնությունը իր տեղը կզիջի նոր սերնդին, որը կամ չգիտե, կամ վատ գիտե խորհրդային իրականության ուժեղ և թույլ կողմերը: Եվ այդ ժամանակ նոր սերնդին պետք կլինեն նոր, արդիական արժեքներ, ընդհանուր նվաճումներ, ընդհանուր քաղաքակրթական տարածքի կառուցման համար, որը հիմնված կլինի ընդհանուր տնտեսական շահի վրա: Պարզ է, որ այդ նոր հումանիտար նվաճումների և նոր արժեքների փնտրտուքը պետք է սկսել արդեն այսօր: Այդ արժեքներից ամենաակնհայտը, ամենավառը, ըստ ամենայնի, Հայրենական Մեծ պատերազմում ընդհանուր մեծ հաղթանակն է: Սակայն հոռետեսները պնդում են, որ երկրորդ նման անվիճելի արժեք կարելի է և չգտնել, չնայած խորհրդային իշխանության տարիներին բացասական երևույթների հետ մեկտեղ խորհրդային ինտերնացիոնալիստների սերնդի հիշողության մեջ ամրորեն մնացել են վառ, հպարտություն և արժանապատվություն առաջացնող և այլ դրական երևույթներ և պատմության փայլուն էջեր:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն շահագրգռված են երկարատև տնտեսական կայուն աճ ապահովելու գործում, ովքեր հասկանում են տնտեսական ռեգիոնալացման ակնհայտ գրավչությունը, ովքեր կանխազգում են դինամիկ հասարակական, սոցիալական փոփոխությունների անխուսափելիությունը, պետք է մտահոգվեն կոմպետենտ գիտնականների և փորձագետների, քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքագետների ջանքերը մեկտեղելու հարցով, դրական պահանջարկված բովանդակությամբ լցնելու համար վերոհիշյալ դատարկված միջակայքերը: Եվ դա պետք է անեն անկախության սերնդի ներկայացուցիչները հեռացող խորհրդային ինտերնացիոնալիստների սերնդի աջակցությամբ:

Ի՞նչ, եթե ոչ քաղաքական ինտեգրում

Հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման նախորեին Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առարկեց քաղաքական ինտեգրման մասին կետերի առկայությանը և հայտարարեց, որ մոտակա տարիներին ուշադրությունը պետք է կենտրոնացնել տնտեսական ինտեգրման վրա: «Սկզբում տնտեսություն, հետո քաղաքականություն» հայտարարեց նա: Դրանից վեց տարի անց, մի քանի օր առաջ, Ղազախստանի երկրորդ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ Ղազախստանը չի ուսումնասիրում Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետություն ձևավորելու հնարավորությունը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարեց, որ Ռուսաստանը հանդիսանում է Ղազախստանին ամենամոտ երկիրը և որ Ղազախստանը ակտիվորեն կմասնակցի ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի զարգացմանը: Այսպիսով, սպասել Ղազախստանի դիրքորոշումների փոփոխությանը Ռուսաստանի և նրա դաշնակիցների հետ քաղաքական ինտեգրման հեռանկարի հարցում տեսանելի հեռանկարում չարժե: Ակնհայտ է, որ վերջին տարիներին բոլոր դաշնակից երկրներում ճանաչում ստացած կուրսը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ ընդունելի է նաև այն պատճառով, որ տեղ է թողնում բազմամակարդակ համագործակցության համար ետխորհրդային տարածքի ներսում, չմերժելով տարբեր մակարդակի դաշինքների ձևավորումը տարբեր երկրների համար ավելի խորը ինտեգրման գործում տարբեր պատրաստակամության աստիճանով: Իմ բոլոր փորձագետ գործընկերները դաշնակից երկրներում ինձ հետ միակամ են եղել ավելի խորը ինտեգրման ընկալման հարցում: Տնտեսական համագործակցության հաջողությունը ինտեգրացիոն տարածքում, վաղ թե ուշ, պետք է հանգեցնի քաղաքական ինտեգրման անխուսափելիության ընկալմանը: Սակայն ճիշտ է և այն, որ տնտեսական շահը պետք է ավելի ակնհայտ լինի և ավելի անվիճելի, և եթե այժմ կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման դարաշրջանում չմտածել ինտեգրացիայի, կոոպերացիայի, ջանքերի համատեղման, համատեղ նախաձեռնությունների տարածքի ընդլայնման ներուժի օգտագործման մասին, ապա դա կլինի սխալ և բաց թողնված հնարավորություն հետագա կայուն զարգացման գործընթացի տեսանկյունից:

Աշնանը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կառավարությունների ղեկավարների մակարդակով: Հայկական փորձագիատական հանրությունը երկրի առաջատար քաղաքական ուժերի և Ռուսաստանի և մյուս երկրների ազդեցիկ գիտնականների ու գործընկեր փորձագետների հետ միասին կարող էր այդ նշանակալից իրադարձությանը առնչել փորձագիտական հանրության կոնսոլիդացված մի նախաձեռնություն, որտեղ կհնչեին ինտեգրման հեռանկարին վերաբերող դիրքորոշումներ և տեսակետներ և որտեղ կկենսագործվեր տարբեր երկրներում առկա բազմապիսի ներուժը:

Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժերը դժվար թե այսօր պատրաստ լինեն քննարկելու Ռուսաստանի հետ Միութենական պետություն ձևավորելու հարցը: Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը գերազանց գիտակցում է, որ Հայաստանի ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունների հետ այս հարցը չի կարելի քննարկել: Արժե հիշեցնել, որ 1998-99թթ. հավաքվեց ավելի քան 1 միլիոն Հայաստանի քաղաքացիների ստորագրություն, որով ցանկություն էր հայտնվում դառնալու Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության երրորդ անդամ: Այն ժամանակ այդ հարցը չմտավ Հայաստանի քաղաքական կյանքի պաշտոնական օրակարգ: Այսօրվա ուժերի հարաբերակցության պարագայում դա էլ ավելի բարդ կլինի: Եվ եթե նույնիսկ Ռուսաստանի հայկական վերնախավի մեջ կան այդ ընդհանուր արժեքների կրողներ, ապա Հայաստանի քաղաքական դաշտում շատ չեն գտնվի նման հոգեկերտվածքով գործիչներ: Օրերս, շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց պատրաստակամությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանականերում ամենասերտ համագործակցության հարցում: Սա ևս մեկ ազդանշան է, որպեսզի համագործակցության ներուժը համակողմանիորեն բացահայտվի ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլ հենց այդ ունիկալ հարթակների վրա:

Պատրաստ լիենել նոր կայուն տնտեսական աճի

Ռուսաստանի կառավարությունը, ուսումնասիրելով առկա ռեսուրսները, ներկա տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման համար, կանխատեսել է, որ մինչև 2021թ. առաջին կիսամյակ կկարողանա հաղթահարել տնտեսական անկումը և կայունացնել իրավիճակը, իսկ 2021թ. կեսերից նաև դուրս գալ կայուն տնտեսական աճի մայրուղի: Չնայած հոռետեսների առարկություններին, կարելի է համարձակ պնդել, որ դա այդպես էլ կլինի, որովհետև Ռուսաստանը գտնվում է նախագահական ընրությունների նախաշեմին և քաղաքական վերնախավը Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ամեն ինչ անելու է տրված խոստումները իրականացնելու համար: Այսպիսով, մեր երկիրը կարող է հավակնել տեսանելի հեռանկարում որոշակի աճ և զարգացում արձանագրելու հենց այնպես, ինչպես դա տեսական մակարդակով ըստ պատշաճի ձևակերպվել էր անցած 2019թ. վերջում և 2020թ. սկզբում: Կցանկանայինք համոզմունք արտահայտել, որ մեր տնտեսագետների և կանխատեսողների հաշվարկները կիրակական այնպես, ինչպես մենք դա ներկայացրել էինք «Ազգի» էջերում տարվա սկզբին:

Տարեց-տարի կուտակվում է արժեքավոր համագործակցության փորձ ԵԱՏՄ շրջանակներում: Գալիք հինգ տարին հենց եվրասիական տնտեսական ինտեգրման հետ է կապվում Հայաստանի հույսը վերամշակող արդյունաբերությունը և ռազմաարդյունաբերական համալիրը, ինչպես նաև զբոսաշրջությունն ու ծառայությունների համակարգը զարգացնելու հարցերում:

Ինտեգրման առաջին հինգ տարիների փորձը պարզորեն ցույց տվեց, որ փոքր տնտեսություն ունեցող երկրները ավելի հաջող են օգտվում ինտեգրման կողմից ստեղծվող պտուղներով ու հնարավորություններով: Արդյոք այդ գործընթացը շարունակական կլինի՞ նաև հաջորդ հինգ տարիներին: Մենք պնդում ենք, որ մի ամբողջ շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից ելնելով, դա հենց այդպես էլ լինելու է: Հայաստանն արտադրում է ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքի 1%ից պակաս մասը: Սակայն մեր ինտելեկտուալ միտքը իր որակն ապացուցել է միջազգային հարթակներում և պատրաստ է միավորելու ջանքերը Ռուսաստանի և դաշնակից երկրների գործընկերների հետ եվրասիական ինտեգրման շրջանականերում զարգացման նոր ուղիներ փնտրելու համար: Ուղղակի անհրաժեշտ է, որ դաշնակից երկրների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տրամադրված լինեն փորձագիտական հանրության համագործակցության և փոխգործակցության նոր ձևերի ուղղորդմանը: Չէ՞ որ փորձագիտական հանրությունը, որը հասկանում է եվրասիական ինտեգրման գործընթացի կարևորությունը և պատրաստ է հետևողական ջանքեր գործադրելու ինտեգրումը ամրապնդելու և խորացնելու համար, ընդհանուր քաղաքակրթական տարածքը կառուցելու և ամրապնդելու համար և եթե գտնվեն պարզ, բոլորին հասկանալի ողենիշներ շարժման համար, եթե միջազգային անբարենպաստ տնտեսական և քաղաքական իրողությունները այսուհետև էլ ստիպեն մտահոգվելու իրենց քայքայիչ հետևանքներով, եթե միասնական ապագայի կողմնակիցները ժամանակի ընթացքում ոչ թե պակասեն, այլ ավելանան, և եթե, վերջապես, մեր երկրներում գերակշռեն համագործակցության և դաշինքի տրամադրությունները, ազգայնամոլության, էգոիզմի, մեկուսացման, մեծամտության և մեծապետականության տրամադրությունների հանդեպ, ապա կարելի կլինի հաստատել, որ մոտակա հինգ տարիներին, որոնք բաց են թողնված ինտեգրման օրացույցով, կհաջողվի ծավալել տեսանելի երկարատև հեռանկարում  մեզ միասին ավելի ուժեղ  դարձնող մոդելների և արժեքների ստեղծագործական փնտրտուք:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here