ԵԱՏՄ երկրները պետք է մոբիլիզացնեն ռեսուրսները նոր ինտեգրացիոն ալիքի համար. Սաֆարյան

0
482

Ինչպիսի՞ ապագա է սպասվում ԵԱՏՄ անդամ պետություններին կորոնավիրուսի պանդեմիայից հետո և արդյոք եվրասիական ընդհանուր տարածքը ունի ապագա: Այս և այլ հարցերի շուրջ VERELQը զրուցեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի հետ:

Պարոն Սաֆարյան, վերջին շրջանում հետխորհրդային տարածքում առանձին ինտելեկտուալների ջանքերով կրկին աշխուժացել են քննարկումներն այն մասին, թե ինչպե՞ս է զարգանալու այսուհետ եվրասիական ինտեգրացիոն գործընթացը: Չէ՞ որ դա ավելի քան կարևոր է կորոնավիրուսի համավարակի առաջացած տնտեսական ճգնաժամից օպտիմալ ելքերի փնտրտուքի համապատկերին:

— Ճիշտ է, որ աշխարհը փնտրում է աննախադեպ տնտեսական ճգնաժամից և ռեցեսիայից օպտիմալ ելքի ուղիներ: Մրցակցության ուժեղացումը, գործազրկության աճի և մարդկանց հսկայական զանգվածների աղքատացման մեծացման հեռանկարները թելադրում են փնտրել նոր լուծումներ, նոր և հին հիմնախնդիրների համար: Ես ուշադրությամբ հետևում եմ եվրոպական ինտելեկտուլների մտքերի փոխանակությանը, որոնցից շատերն են համոզված հայտարարում, որ Եվրոպական Միությանը հարկավոր է ինտեգրման նոր ալիք:

Մեր առաջատար փորձագետները նույնպես հասկանում են, որ եվրասիական ինտեգրման գործընթացի խորացման հեռանկարը մի քանի տարի հետո կրկին կդառնա քաղաքական օրակարգերի ամենաարդիական թեման: Պարզ է, որ վերջին տարիներին ձևակերպված ուղենիշները 2025թ. կկենսագործվեն և եթե դա տեղի ունենա, հարկ կլինի լրջորեն քննարկել և համաձայնեցնել այն հարցը, թե ի՞նչ է լինելու դրանից հետո: Կա երկու իրադարձություն, որոնցից ամենալուրջ կերպով կախված է լինելու գործընթացները մեր ընդհանուր տարածքում: Դրանցից առաջինը ԱՄՆ նախագահի ընտրությունն է այս տարի, ինչից կախված կլինի գլոբալ Արևմուտքի ապագան և շարժման հիմնական ուղղությունները: Երկրորդը Ռուսաստանի նախագահի ընտրություններն են, որոնցից ուղղակիորեն կախված է եվրասիական ինտեգրման հեռանկարը և, ընդհանուր առմամբ, հետխորհրդային տարածքի երկրների մերձեցման գործընթացները:

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները 10 տարի առաջ արդեն համաձայնացրել էին եվրասիական տնտեսական ինտեգրման ուղղություններն ու ժամկետները և 2025թ. այդ համատեղ որոշումների արդյունքները կդառնան իրականություն: Պետք չէ դրանում կասկածել: Սակայն հիմա կորոնավիրուսի համավարակի դարաշրջանում կրկին աշխուժացել են քննարկումները, թե արդյոք ԵԱՏՄ անդամ երկրները կարող են համատեղել ջանքերը առաջ շարժվելու համար, հաղթահարելով արգելքները և խորացնելով ինտեգրումը: Եվ եթե այսօր առանձին քաղաքագետներ, փորձագետներ, մտավորականներ գիտակցում են տնտեսության, մշակութային-հումանիտար ոլորտի և քաղաքական ինստիտուտների զարգացման ուղիների փնտրտուքի կարևորությունը, հենվելով նաև ինտեգրման ռեսուրսի վրա, ապագա ազդանշան է, որպեսզի պետական մակարդակներում աջակցեն այդ ջանքերին:

Ինչպե՞ս կարող է ինտեգրման խորացումը օգնել ԵԱՏՄ անդամ-երկրների զարգացմանը: Ունի՞ արդյոք ինտեգրումը իրական չօգտագործված ներուժ:

— Նախ, ես համզոված եմ, որ մենք` հետխորհրդային տարածքի ժողովուրդների նոր համակողմանի մերձեցման համոզված կողմնակիցներս, պետք է առավելագույն ջանքերը գործադրենք հասարակական ուշադրությունը հրավիրելու նոր ինտեգրացիոն ալիքի մինչև այժմ չօգտագործված ռեսուրսների գործարկման անհրաժեշտության վրա: Մենք պետք է այսուհետև էլ կառուցենք ու զարգացնենք մեր ընդհանուր քաղաքակրթական տարածքը: Եթե նույնիսկ ինքնիշխանության սահմանափակման և քաղաքական լիազորությունների մի մասը անդրազգային մարմիններին փոխանցելու հակառակորդները (ինչպես որ դա կա Եվրոպական Միությունում) հաղթեն և խանգարեն քաղաքական ինտեգրման հեռանկարին, ինչը նույնպես շատ նորմալ կլինի, եթե հասարակական տրամադրությունների համաշխարհային թրենդները կտրուկ չեն փոխվի ինչ-ինչ նոր, անխուսափելի գաղափարների ճնշման տակ, ապա այդ ժամանակ, միևնույն է, հարկ կլինի քննարկել համատեղ առաջ շարժման հարցերը, որպեսզի տնտեսական ինտեգրման ընդհանուր համապատկերը ապահոված լինի պատծաճ մակարդակով:

Պարզ ասած, մենք համոզված ենք, որ հետխորհրդային ժողովուրդները կարող են կառուցել նոր քաղաքակրթական միջավայր և դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրների քաղաքական և հասարակական գործիչները լինեն այդ արժեքների իրական կրողներ: Ընդհանրապես, ամեն դարաշրջան առաջ է մղում իր գաղափարները և իր ականավոր ղեկավարների, ովքեր առաջ են մղում այդ գաղափարները, տանելով իրենց ետևից ուրիշներին: Խորհրդային Միության փլուզոումից հետո ոչ առանց արտաքին ուղղորդող ուժերի, սկսեցին իշխել ազգայնականության, ազգային բացառիկության, ազգային ինքնապարփակվածության գաղափարները: Սա հասկանալի է, որովհետև խորհրդային գաղափարախոսության ոչնչացումից հետո ազգային գաղափարները անխուսափելիորեն պետք է ազատ տարածվեին և իշխեին մարդկանց մտքերին:

Այսօր, խորհրդային համակարգի փլուզումից 30 տարի անց Հայաստանում շատ շատերն են ջերմությամբ հիշում այն դրականը, որը կար ԽՍՀՄ-ում: Սակայն այդ դարաշրջանին վերադառնալ քչերը կուզեին: Այդ ժամանակ հարց է ծագում. կարելի՞ է արդյոք մերձեցնել մեր ազգերը այդ գործընթացի փոքր ու մեծ մասնակիցների ինքնիշխանության հանդեպ հարգանքի, կարելի՞ է արդյոք ստեղծել միասնական մշակութային-հումանիտար տարածք մարդու իրավունքների, կրոնների ազատության, ավանդույթների պահպանման և նրանց նկատմամբ հարգանքի, առանց անհատների պաշտամունքի, առանց բռնապետության, առանց համահարթեցման, բայց միաժամանակ բոլոր մարդկանց ապահովման միջոցով տնտեսական քաղաքական և քաղաքացիական իրավունքների հարգանքի հիման վրա:

Արևմուտքում պնդում են, որ ԽՍՀՄ կործանումը փլուզեց նաև դարերով ստեղծվաց քաղաքակրթական տարածքը: Եվրասիական ինտեգրացիոն գոտու բոլոր երկրներում կոշտ պայքար է գնում եվրասիական ինտեգրման խորացման կողմնակիցների և հակառակորդների միջև: Հակառակորդները կարծում են, որ պետք է այսուհետև էլ կողմնորոշվեն դեպի զարգացած, հաջողակ, առաջադեմ գլոբալ Արևմուտք, փոխառնել նրա արժեքները և չստեղծել նոր հեծանիվ: Վերջին 30 տարում պատմությունը առաջ էր մղում տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների և առաջնորդների, որոնք մեծ կամ փոքր չափով հաշվի էին նստում հենց այդ իրողությունների հետ:

Հիմա գալիս է ժամանակը, երբ կարող են պահանջված լինել և այլ կարգի ուղեղներ և առաջնորդներ, ովքեր մտածում են այլ, ավելի մեծ կատեգորիաներվ, անկեղծորեն հավատում են ընդհանուր արժեքներին, ժողովուրդների բարեկամությանը, մարդկանց համերաշխությանը և այլն: Ակնհայտ է, որ այսօր մեր երկրների քաղաքական թաթերաբեմերում մեծամասնություն են կազմում տարբեր տրամաչափի գործիչներ, ովքեր վերոհիշյալ իրողությունների համապատկերի միշտ չէ, որ կարող են համադրել հասկանալի, բնական ազգային շահը, համաձայնեցնելու, հարթեցնելու բազմակողմանի շահերը մերձեցնելու ցանկության հետ անկեղծ բարեկամության, անկեղծ փոխադարձ հարգանքի և անկեղծ վստահության մթնոլորտում տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև: Համաձայնեք, որ այսօր նման գործիչները մեր ընդհանուր տարածքում եզակի են: Այնինչ նրանք շատ պետք են լինելու:

Ի՞նչ եք մտածում այս տնտեսական ճգնաժամի հաղթահարման հնարավորության մասին: Ետ չի շպրտի, արդյոք, այս ճգնաժամը էլ ավելի մեր երկրները, որոնք վերջին տարիներին ոտք են դրել զարգացման ուղի: Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այդ ետ մնալը:

— Ես համոզված եմ, որ Ռուսաստանը որպես եվրասիական ինտեգրան լոկոմոտիվ հաջողությամբ է հաղթահարելու ներկա տնտեսական ճգնաժամը: Այնուհետև, ես համոզված եմ, որ ինչպես և հայտարարում է Ռուսաստանի կառավարությունը, 2021թ. երկրորդ եռամսյակից սկսած, մեր առաջատար դաշնակիցը ոտք է դնելու կայուն տնտեսական աճի ուղի: Ես չեմ կասկածում, որ 2022-ից մինչև 2025թթ., ինչպես և մշակված է տնտեսական ծրագրերում, Ռուսաստանը զարգանալու է տպավորիչ տեմպերով:

Մենք` Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս, 7 տարի առաջ հիմնավորեցինք, որ Հայաստանը իր օգուտն ու շահը կունենա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացից: Այսօր մենք պնդում ենք, որ հաջորդ 5 տարին նույնպես շատ դրական են լինելու մեր տնտեսության համար: Դրա համար էլ նպատակ ունենք քաջալերելու ինտեգրացիոն գործընթացի խորացման համատեղ ուղիների փնտրտուքը: Հայաստանում շատ-շատ են տարբեր սերունդները ներկայացնող մարդիկ, ովքեր անկեղծ ցանկանում են հետևողականորեն ամրապնդել Ռուսաստանի հետ եղբայրական, դաշնակցային հարաբերությունները: Շատ տեղին է և ես ուզում եմ ասել, որ մեր ժողովուրդը շնորհակալ է Ռուսաստանից 50 բժիշկներ ուղարկելու համար, ովքեր հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի համավարակի դեմ այս դաժան պայքարում: Սա եղբայրական աջակցություն է և այն չի կարող աննկատ մնալ հայերիս կողմից ինչպես հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Սա նաև արտահայտությունն է այն ամենաջերմ զգացմունքների, որոնց անհրաժեշտության մասին ես խոսում էի վերևում:

Մենք կարծում ենք, որ համավարակի հետևանքների դեմ պայքարի տարում այդ պայքարը կարելի էր համատեղել, աջակցելով այն գիտնականներին, փորձագետներին, ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են եվրասիական ինտեգրման ուղղությամբ: Հարցազրույցի սկզբում ես խոսում էի ԱՄՆ-ում և Ռուսաստանում ընտրությունների և նրանց հսկայական ազդեցության մասին երվրասիական ինտեգրման գործընթացի համար: Հարցազրույցի վերջում ես կուզեի ասել, որ հատկապես Ռուսաստանից պետք է ստացվեն այն հզոր ազդակները, որոնք կծավալեն նոր ինտեգրացիոն ալիք: Մեր քաղաքակրթական տարածքում միշտ այդպես է եղել: Դա նորմալ է և այդպես էլ պետք է լինի:

Եթե ԵԱՏՄ գործունեության առաջին 5 տարիների հաջողությունները մեր երկրների քաղաքացիական հասարակությունների և գիտափորձագիտական հանրության մեջ առկա ստեղծագործական լիցքը այսուհետև էլ արժանանա մեր պետությունների պետական իշխանությունների ուշադիր վերաբերմունքին, ապա ակնհայտ է, որ մենք կկարողանանք տրամադրել մեր հասարակությունները, ինչպես ավագ, այնպես էլ միջին և երիտասարդ սերունդները համատեղ առաջընթացի ուղիների կառուցողական փնտրտուքին: Մեծ հույս ունեմ, որ կգա ժամանակը, երբ մեր ազգերի միջև փոխադարձ հարգանքն ու համագործակցությունը, միմյանց միջև դրական վերաբերմունքը համատեղ արարելու և միասին ընդհանուր արժեքներ ստեղծելու ցանկությունը նույնքան հարգանքի արժանի կլինեն, որքան և ազգային արժանապատվությունը սեփական ավանդույթների և պատմության նկատմամբ հոգատար վերաբերմունքը, հայրենասիրությունն ու մարդասիրությունը:

Լիա Խոջոյան

Verelq.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here