Ռուսաստանը Թուրքիայի մասով պատրանքներ չունի. Միխեև

0
431

Մոսկվան Անկարայի հետ կապված պատրանքներ չունի։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը։

Քաղաքագետին հարց ուղղեցին  հայ-թուրքական հարաբերությունների  կարգավորման հեռանկարների մասին, ինչպես նաև հետաքրքրվեցին, չի՞ մտահոգում Ռուսաստանին Հարավային Կովկասում ու  Միջին Ասիայում  Թուրքիայի ազդեցության ամրապնդումը։

«Վերջից կսկսեմ, իհարկե, մտահոգում է։ Մենք Թուրքիայի մասով որևէ պատրանք չունենք։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ միշտ բարդ են եղել։ Այլ հարց է, որ հիմա կա մի ձևաչափ, որը չենք կարող վերցնել ու մերժել կամ մի կողմ նետել։ Տեսեք, նույնիսկ ուկրաինական ճգնաժամում թուրքերը ողջ ծավալով չմիացան պատժամիջոցներին, ինչը ԱՄՆ-ն ու Եվրոպան ստիպում են բոլորին։ Ես հասկանում եմ, որ սա բավականին խորամանակ խաղ է, որը ցանկացած պահի կարող է շրջվել հակառակ ուղղությամբ»,-նշեց նա։

Քաղաքագետը հիշեցրեց, որ Թուրքիայի միջով է անցնում գազամուղը, որը Ռուսաստանի համար հատուկ նշանակություն ունի։

«Դե, դրան էլ գումարած տնտեսական հարաբերությունները։ Այսինքն՝ հիմա մենք ունենք մի իրավիճակ, որը պատմականորեն այնքան էլ բնորոշ չէ Թուրքիայի հետ մեր հարաբերություններին, քանի որ մենք բազմիցս պատերազմել ենք, ինչպես գիտեք։ Չէի ցանկանա, որ դա նորից կրկնվի: Բայց մենք այդ ամենը մենք հաշվի ենք առնում»,-ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայում,  Հարավային Կովկասում ու նույնիսկ ՌԴ տարածքում թուրքական ազդեցության մեծացմանը, քաղաքագետը նշեց, որ այդ ծրագրերի վտանգները Ռուսաստանը գիտակցում է։

«Չնկատել դա չենք պատրաստվում։ Կա կասկած  Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ, որը փորձ էր ապակայունացնելու իրավիճակը Կենտրոնական Ասիայում։  Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը կփորձի պահպանել այդ հավասարակշռությունը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա նա ձեռնպահ մնաց կանխատեսումներ անել, գնահատականներ հնչեցնել։

Աղբյուր` Panorama.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here