Միխեև. Առանց Ռուսաստանի ծայրահեղ բարդ կլինի պայմանավորվել ԼՂ կարգավորման հարցի շուրջ

0
394

«Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից, ռուս խաղաղապահներն առանցաքային դեր են խաղալու տեղում»,-այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը։

Նա ընդգծեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծումն առաջին հերթին կախված է Երևանից ու Բաքվից։

«Ինչքանով հասկանում եմ, Փաշինյանը բանակցություններ է վարում։ Կարծում եմ, առանց Ռուսաստանի պայմանավորվածության հասնելը ծայրահեղ բարդ կլինի, չնայած ոչ վաղ  անցյալում Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցություններին։ Ես որևէ բան չեմ լսել, որ Միշելն ինչ-որ նոր ու կարևոր բան է առաջարկել, մի բան, որ մինչ այս չի եղել։ Կարծում ե, որ Ռուսաստանը կմնա այս գործընթացում»,-նշել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ԵԽ գլխավոր քարտուղար Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել  Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը, որը տևեց մի քանի ժամ։

Աղբյուր` Panorama.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here