ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից հրաժարվելը հավասարազոր է տնտեսական ինքնասպանության. Մանասերյան

0
302

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը բոլոր նրանց, ովքեր առաջարկում են հրաժարվել ԵԱՏՄ շուկայից, խնդրեց ներկայացնել փոխարինող շուկաներ:

՛՛Երբ ասում են՝ հրաժարվեք ռուսական, բելառուսական շուկայից, արդյոք մեզ անդու՞նդ չեն դրդում: Ռուսաստանը Հայաստանի համար եղել և մնալու է լուրջ գործընկեր՝ առևտրատնտեսական կապերի գծով, այդ համագործակցությունը մերժելը համարժեք է տնտեսական ինքնասպանության՛՛,-՛՛Հայաստանի տնտեսությունը՝ 2022-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում՛՛ խորագրով ասուլիսի ժամանակ նշեց Մանասերյանը:

Անդրադառնալով արտահանման ցուցանիշներին՝ տնտեսագետն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ն ավանդաբար և հատկապես՝ 2022-ին, ՛՛պատրաստի ապրանքների գծով մեզ համար ուղղակի թթվածին է՛՛:

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ունենք երկնիշ թվով տնտեսական աճ, սակայն պետք է լինել օբյեկտիվ՝ արդյոք կարո՞ղ եք դրան հաղորդել շարունակական բնույթ:

՛՛Հայաստանում պարադոքս է՝ տնտեսական աճին զուգահեռ՝ աճում է աղքատությունը: Տնտեսության աճը պետք է հանգեցնի եկամուտների ավելացմանը՝ աշխատատեղերի միջոցով, գնողունակության բարձրացմանը, բայց ունենք ճիշտ հակառակը՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ այս պարագայում պետք է մեկտեղել փորձագիտական հանրության և կառավարության ուժերը՝ խնդիրը լուծելու նպատակով:

Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ նաև ապաշրջափակմանն ու դրա ազդեցությանը մեր տնտեսության վրա: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Հայաստանը, իբրև բանակցող կողմ, պետք է շատ ամուր դիրքերից հանդես գա, և պետք է արդար բանակցութունների տանենք, ոչ թե բավարարենք դիմացի կողմի պահանջները և այդ կոնտեքստի մեջ միակողմանի շահ ապահովենք թուրք-ադրբեջանական ալյանսին՛՛:

Infoport.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here