Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել հավասարակշռված տնտեսական քաղաքականության դեպքում․ տնտեսագետ

0
240

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել հավասարակշռված եւ նպատակաուղղված տնտեսական քաղաքականության դեպքում։ Այս մասին «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Ալտերնատիվա» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

«Կարելի է նաեւ կանխատեսել, որ եթե կառավարությանը հաջողվի գրավիչ պայմաններ ստեղծել Ռուսաստանից եկած ձեռներեցների համար, ապա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության կնքումից հետո, եթե մնա ներդրված կապիտալի նույնիսկ 10 տոկոսը, Հայաստանի տնտեսությունը կկարողանա պահպանել կայուն աճի տեմպեր։ Սա իր հերթին դրական կանդրադառնա ԵԱՏՄ-ում բարդ պայմաններում ընթացող ինտեգրացիոն գործընթացների վրա։ Ստեղծված իրավիճակը, ըստ կառավարության, անշուշտ ազդում է միության անդամ բոլոր երկրների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, եւ բոլորիս համար այս դժվարին պահին մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք առավելագույնի հասցնելու եվրասիական ինտեգրման արդյունքները՝ հաշվի առնելով ազգային սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները»,-նշել է Մանասերյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ կարեւորագույն խնդիրը գործարար ակտիվության աճի ձեռք բերված մակարդակի պահպանումն է։ «Երկարաժամկետ տնտեսական աճի հեռանկարները բարելավելու համար կառավարությունը եւ մասնավոր հատվածը պետք է մեծ ուշադրություն դարձնեն գործարար միջավայրի դիմադրողականության ձեւավորմանը, արդյունավետ տնտեսական դիվերսիֆիկացմանը եւ կառավարման բարելավմանը: Իսկ դա, իր հերթին, պահանջում է սերտ համագործակցություն փորձագիտական ​​հանրության հետ»,-հավելել է նա։

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here