ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

0
330

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության (ղեկավար՝ Արամ Վիլենի Սաֆարյան) նախաձեռնությամբ ապրիլի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստան. աշխարհաքաղաքական և ինտեգրացիոն հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը [ http://www.sojuzinfo.am/arm/analitics/detail.php?ELEMENT_ID=293 ] ։ Վրաստանից կոնֆերանսին մասնակցելու էր հրավիրվել Եվրասիայի ինստիտուտի ղեկավար Գուլբաաթ Ռցխիլաձեն, որը նույնպես հանդես է եկել զեկուցմամբ։ Ռցխիլաձեի զեկուցման թեման էր՝ «Հայաստանի նշանակությունը Վրաստանի նոր արտաքին քաղաքականությունում»։ Զեկուցման գլխավոր դրույթներն էին. — Վրաստանի նոր արտաքին քաղաքականությունը, արևմտյան քաղաքական կառույցներին ինտեգրվելու ձգտումների կողքին հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, պահանջում է ակտիվացնել գործընկերությունը Հայաստանի հետ, որը դաշնակցային կարգավորված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ; — Աբխազիայի տարածքով Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման գաղափարին ապակառուցողական ուժերի ցուցաբերած ակտիվ դիմակայության ֆոնին անհրաժեշտ է ակտիվացնել հայկական դիվանագիտությունն ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում; — Ռուսաստանի հետ Վրաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնումն անհրաժեշտ և շահավետ է ինչպես Վրաստանին, այնպես էլ Հայաստանին։ Երկարաժամկետ հեռանկարում նման հնարավորությունը շահավետ է նաև Ռուսաստանին, ինչպեսև Իրանին։ Միևնույն ժամանակ, շահավետությունն ակնհայտ է նաև աբխազական կողմի համար, որի հետ հարկավոր է համատեղ բացատրական աշխատանք տանել, հավաստիացնել նրան, որ խոսքը զուտ տնտեսական նախագծի մասին է; — Ռուսաստանի հետ Վրաստանի մոտենալը ոչ մի կերպ չի վերացնում Հայաստանի՝ որպես դաշնակցի, նշանակությունը Ռուսաստանի համար, հակառակը, բարձրացնում է նրա աշխարհաքաղաքական դերը, երկիրը դուրս բերում անկլավի վիճակից և լիարժեք դերակատար դարձնում տարածաշրջանում; — Աբխազիայի տարածքով երկաթուղու բացման հետևանքով Ադրբեջանը ոչ մի դեպքում մեկուսացման մեջ չի հայտնվում, ի հակակշիռ այն բանի, ինչը վերջերս «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց Միխայիլ Սաակաշվիլին։ Իրականում Ադրբեջանը պահպանում է դեպի Փոթի և Բաթում նավահանգիստներ, ինչպես նաև դեպի Թուրքիայի ցամաքային սահման ելքը, բացի այդ, լրիվ թափով ընթանում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարությունը, որը Վրացական երկաթուղու և վրացական նավահանգիստների մրցակիցն է; — Հայաստանը պետք է մեծ ուշադրություն դարձնի ենթակառուցվածքային նախագծերին, նրա շահերից է բխում, ի թիվս այլ բաների, երկաթուղային հաղորդակցություն հաստատել և հուսալի ավտոճանապարհ բացել Իրանի հետ։ Զարմանալի չէ, որ կոնֆերանսի աշխատանքում, քաղաքական գործիչներից և քաղաքագետներից բացի, մասնակցում էին հայկական բիզնես-էլիտայի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ «Ապավեն» ընկերության (Հայաստանում ամենախոշոր բեռնափոխադրողը) գլխավոր տնօրեն Գագիկ Գայոսի Աղաջանյանը։ http://geurasia.org [ http://geurasia.org/rus/1415/qartul-somxuri-partniorobis-gagrmavebis-gadaudebeli-aucilebloba.html ]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here