Դեսպան. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է ավելի քան երկու անգամ

0
755

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է ավելի քան երկու անգամ՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, «Անկախություն եւ ինքնիշխանություն: Սպառնալիքներ եւ մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» համաժողովում իր ելույթում ասաց ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը:

«Մեր պետությունների հարաբերությունների շրջանակում կարեւորագույն առաջնահերթություն է տնտեսական փոխգործակցությունը, նոր աշխատատեղերի բացումը, բիզնես շփումների հարթումը: Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք աստիճանաբար իրականացվում են: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2020 թվականին աճել է գրեթե երկու անգամ՝ չնայած պանդեմիային: Վերջին տարիներին բարձր մակարդակով քաղաքական երկխոսության դրական դինամիկա է նկատվում: ԵՏՄ-ում Երեւանի նախագահության ժամանակ Հայաստան այցելեցին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ  Տոկաեւը, վարչապետը եւ խորհրդարանի երկու պալատների ղեկավարները»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝  Ղազախստանի համար կարեւոր է Հայաստանի հետ մշակութային-հումանիտար համագործակցությունը: Նա նաեւ նշեց, որ անցած տարի դեսպանատան հովանու ներքո լույս տեսավ հայերենով Աբայի հավաքծուները:

News.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here